06.04.2020 14:03

Հաստատված դեպքերի թիվը 833, եւս մեկ մարդ մահացել է

Հաստատված դեպքերի թիվը 833, եւս մեկ մարդ մահացել է

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի հաստատված 11 նոր դեպք, այսպիսով հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասավ 833-ի:

Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ 11 դրական պատասխանը ստացվել է կատարված 263 թեսթավորումից:

Փաշինյանի փոխանցմամբ, գրանցվել է նաեւ եւս մեկ մահվան դեպք: Մահացել է 68-ամյա քաղաքացին. նրա մոտ հաստատված է եղել կորոնավիրուսի վարակը, քաղաքացին երկկողմանի թոքաբորբ ուներ, ինչպես նաեւ այլ ուղեկցող հիվանդություններ:

Ապաքինվել է 57 քաղաքացի, մահվան դեպքերի ընդհանուր թիվը 8-ն է:

Անդրադառնալով հաստատված 11 դեպքերին` Փաշինյանը նշել է, որ սա աննախադեպ ցուցանիշ է վերջին շաբաթների համար, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ միջոցառումները, որոնք բազմաթիվ անհարմարություններ են պատճառում սկսել են դրական արդյունք տալ:

«Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ավելի խստորեն պետք է պահել պարետի սահմանափակումները: Այդ դեպքում, մեր շանսերը կմեծանան, որ երկուշաբթի օրվանից սկսենք մտածել ռեժիմների թուլացման մասին: Այսօրվա տվյալները մեզ հուսադրում են, իհարկե, վաղվա թվերը նույնպես պետք է վերլուծենք»,- ասել է  Փաշինյանը: