06.04.2020 16:04

ԶԼՄ․ Աբեն արտակարգ դրություն կհայտարարի Տոկիոյում և Օսակայում

ԶԼՄ․ Աբեն արտակարգ դրություն կհայտարարի Տոկիոյում և Օսակայում

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն որոշում է կայացրել երկրի մի քանի քաղաքներում լոկալ արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ կորոնավիրուսի տարածման կապակցությամբ։

Այդ մասին այսօր հաղորդել է Kyodo գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ արտակարգ դրության ռեժիմը կտարածվի Տոկիոյի և Օսակայի վրա, որտեղ վերջին օրերին վարակվածների թվի կտրուկ աճ է նկատվում։

Սպասվում է, որ արտակարգ դրության ռեժիմ կմտցվի մոտ ժամանակներս, նշում է լրատվական գործակալությունը։

Անցած օրվա ընթացքում Ճապոնիայում արձանագրվել է կորնավիրոսով վարկվելու ավելի քան 300 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը, ներառյալ Diamond Princess զբոսանավի ուղևորները և անձնակազմը, անցնել է 4 ու կես հազարից։ Մահերի թիվը 104 է, 70-ից ավելի հիվանդների վիճակը ծանր է։

Փոխանցում է tass.ru-ն։