06.04.2020 17:16

HRW-ն ԱՄՆ-ին կոչ է անում թուլացնել Իրանի դեմ պատժամիջոցները

HRW-ն ԱՄՆ-ին կոչ է անում թուլացնել Իրանի դեմ պատժամիջոցները

Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները պետք է մեղմացվեն՝ այդ երկրում սանիտարա-համաճարակաբանական իրավիճակի վատթարացման ֆոնին։

Նման հայտարարություն է արել երկուշաբթի Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը։

«Իրանցիների վիճակը բարդացնելը՝ նրանց զրկելով կենսականորեն անհրաժեշտ բժշկական պարագանեից ու սարքավորումներից, որոնց կարիքը նրանք զգում են՝ սխալ և անմարդկային քայլ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից»,- ասվում է կազմակերպության գործադիր տնօրեն Քեննեթ Ռոթի հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ «ԱՄՆ կառավարությունը պետք է համոզվի, որ Իրանի նկատմամբ սահմանված ֆինանսական պատժամիջոցները փակում են Իրանի բնակիչներին կորոնավիրուսից պաշտպանվելու անհրաժեշտ պարագաներ հասցնելու հնարավորությունը»։

Վերջին տվյալներով՝ Իրանում վարակվածների թիվը 58 226 է, արձանագրվել է առնվազն 3 603 մահ։ Իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Վաշինգտոնի սահմանափակումները խանգարում են պայքարելու կորոնավիրուսի տարածման դեմ։

Փոխանցում է tass.ru-ն։