07.04.2020 14:26

Կորոնավիրուսն աշխարհում շարունակում է իր ավերածությունները

Կորոնավիրուսն աշխարհում շարունակում է իր ավերածությունները

Եվրոպան շարունակում է մնալ համավարակի ճիրաններում։

Ֆրանսիայում երկուշաբթի արձանագրվել է մեկ օրում մահացության ամենաբարձր ցուցանիշը՝ 833։

Հարևան Իտալիայից ստացվող լուրերը նույնպես լավատեսական չեն․ այնտեղ վերջին օրերին իշխանություններն արդեն խոսում էին մահացության ցուցանիշների նվազման մասին, բայց նախորդ օրվա ընթացքում երկրում մահացել է 636 հիվանդ, ինչը 100-ով գերազանցում է նախորդ ցուցանիշը։

ԱՄՆ-ում մահերի թիվն անցել է 10 հազարից՝ երրորդ ցուցանիշը՝ Իտալիայից և Իսպանիայից հետո։ Ամերիկայում արդեն վարակվածության 650 հազար հաստատված դեպք է արձանագրվել՝ ամենաշատը աշխարհում։ ԱՄՆ առողջապահական ծառայության ղեկավար Ջերոմ Ադամսը կիրակի օրը հայտարարել է, որ երկիրը պետք է պատրաստ լինի Փերլ-Հարբորը հիշեցնող իրավիճակի, այսինքն՝ անժամանակ մահերի։

Բրիտանիայում արձանագրվել է մահվան 349 նոր դեպք՝ նկատելի քիչ՝ նախորդ օրերի համեմատ։

Կորոնավիրուսից մահացել է «Բարսելոնայի» մարզիչ Պեպ Գվարդիոլայի հայրը։ Իսկ բրիտանացի գրող Ջ․ Ռոուլինգը հիվանդության ախտանշաններով երկու շաբաթ տանը մնալուց հետո լիովին ապաքինվել է։

Փոխանցում է BBC-ն։