07.04.2020 16:42

Կորոնավիրուսով վարակվածների թիվը Ռուսաստանում ավելացել է 1154-ով

Կորոնավիրուսով վարակվածների թիվը Ռուսաստանում ավելացել է 1154-ով

Ռուսաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 1154-ով և այժմ կազմում է 7497 մարդ՝ 81 մարզերում։

Ներկա պահի դրությամբ՝ առողջացել է 494 մարդ, մահերի թիվը՝ 59, երեքշաբթի տեղեկացրել են կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի շտաբից։

«Օրվա ընթացքում առողջացել և դուրս է գրվել 88 մարդ, այդպիսով՝ առողջացածների ընդհանուր թիվը՝ 494։ Օրվա ընթացքում մահացել է 11 պացիենտ։ Մահերի ընդհանուր թիվը Ռուսաստանում՝ 58 է»,- ասվում է շտաբի հաղորդագրության մեջ։

Օպերատիվ շտաբի տվյալներից դատելով՝ կորոնավիրուսով վարակման հաստատված դեպք չկա առայժմ միայն Նենեցական ինքնավար մարզում, Ալթայի Հանրապետությունում, Տուվայում և Չուկոտկայում։

Ըստ այդ տվյալների՝ վարակման 697 դեպք արձանագրվել է Մոսկվայում։ Ընդհանուր թվով՝ մայրաքաղաքում կա 5181 վարակակիր։

Փոխանցում է tass.ru-ն։