Ռուսաստանցիները տեղափոխվել են Նյու Յորքից

Չորեքշաբթի առավոտյան Նյու Յորքի Քենեդու անվան օդանավակայանից օդ է բարձրացել «Аэрофлот»-ի ինքնաթիռը, որը ԱՄՆ-ից տեղափոխում է հայրենիք վերադառնալու ցանկություն ունեցող ռուսաստանցիներին, ինչը մինչ այդ հնարավոր չէր անել, քանի որ Ռուսաստանը կասեցրել էր ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ և չեղարկել էր բոլոր չվերթները։
Դրանից առաջ Boeing 777-ը Նյու Յորք էր հասցրել Ռուսաստանում մնացած ամերիկացիներին։
Հաղորդվում է, որ Մոսկվայից օդ բարձրացած ինքնաթիռը բերնեբերան լիքն է եղել։
Անցած շաբաթ Նյու Յորքից Մոսկվա պիտի թռչեին մի քանի չվերթներ, բայց դրանք բոլորը չեղարկվել էին։ Շաբաթ օրը ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը տեղեկացրել էր, որ հայրենիք վերադառնալու ցանկություն են հայտնել ավելի քան 2 հազար ռուսաստանցիներ, սակայն երեքշաբթի գիշերը անակնկալ հաղորդել է, որ թռչել ցանկացողներըի թիվը նույնիսկ մեկ ինքնաթիռի համար է քիչ։
ԱՄՆ-ից տեղափոխվել են միայն Մոսկվայի և մոսկովյան մարզի քաղաքացիները։
Փոխանցում է BBC-ն։