08.04.2020 12:00

Աշխարհում շարունակվում է 4 ֆուտբոլային առաջնություն

Աշխարհում շարունակվում է 4 ֆուտբոլային առաջնություն

Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում շարունակվում է չորս երկրի ֆուտբոլային առաջնություն։

Աֆրիկայում շարունակվում է միայն Բուրունդիի առաջնությունը։ Այս երկրում կա կորոնավիրուսի հաստատված երեք վարակված` worldometers.info/coronavirus-ի տվյալով։

Եվրոպայում չդադարեցված միակ առաջնությունը Բելառուսինն է, Ասիայում մեկնարկել է Տաջիկստանի առաջնությունը։

Արեւմտյան կիսագնդում շարունակվում է Նիկարագուայի առաջնությունը։

Տաջիկստանում եւ Նիկարագուայում կորոնավիրուսի հաստատված դեպք չկա։