08.04.2020 12:17

Գերմանիայում կորոնավիրուսից մահերի թիվը փոքր է

Գերմանիայում կորոնավիրուսից մահերի թիվը փոքր է

Գերմանիան հինգերորդ տեղում է կորոնավիրուսով վարակվածների թվով։ Ավելի շատ դեպքեր են արձանագրվել միայն համավարակի դեմ պայքարում համաշխարհային հակաառաջնորդ երկրներում՝ ԱՄՆ, Իսպանիա, Իտալիա և Ֆրանսիա։

Գերմանիայում Covid-19 է ախտորոշվել ավելի քան 107 հազար մարդու մոտ, մահացել է 2 հազարից քիչ ավելի մարդ։

Իտալիայում, որտեղ բացահայտվել է վարակման 135 հազարից ավելի դեպք, մահացել է  ավելի քան 17 հազար պացիենտ։ Իսպանիայում վարակվածների թիվը հասնում է 140  հազարի, վիրուսը խլել է 14 հազար մարդու կյանք։ Ֆրանսիայում վարակակիրները 110 հազարի կարգի են, արձանագրվել է 10 հազար մահ։

Չնայած լավատեսական վիճակագրական տվյալներին՝ Գերմանիայի բժիշկները խոստովանում են, որ հիվանդության բարձրակետը երկրում, հավանաբար, դեռ վրա չի հասել։ Դրա համար էլ հիվանդանոցները շարունակում են նախապատրաստվել, օրինակ՝ հետաձգում են պլանային վիրահատությունները՝ եթե հնարավոր է, և ճգնաժամի ավարտն են ակնկալում ապրիլի վերջին։

Փոխանցում է BBC-ն։