08.04.2020 12:36

Ճապոնիայում արտակարգ դրության ռեժիմ է մտցվում

Ճապոնիայում արտակարգ դրության ռեժիմ է մտցվում

Ճապոնիայի իշխանությունները մեկ ամսով արտակարգ դրության ռեժիմ են մտցնում երկրի յոթ պրեֆեկտուրաներում, այդ թվում՝ Տոկիոյում՝ կապված կորոնավիրուսի արագ տարածման և վարակվածների թվի մեծացման հետ։

Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Սինձո Աբեն համաճարակի դեմ պայքարի  արտակարգ շտաբի նիստում։

Այն շրջաններում, որտեղ սահմանափակումներ են մտցվում, ապրում է 55 մլն մարդ։

Համավարակի սկզբից Ճապոնիայում մահացել է 108 մարդ։ Այնտեղ վարակի տարածման տեմպերը զգալի ցածր են, քան եվրոպական երկրներում։ Այնուհանդերձ, իշխանությունները փորձում են կանխել նաև այդ դինամիկան։ Յոթ շրջանների բնակիչներին խնդրում են առանց հույժ անհրաժեշտության դուրս չգալ տնից, սակայն անցագրային ռեժիմ և տուգանքներ չեն սահմանվում։

Փոխանցում է euronews-ը։