08.04.2020 12:41

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 8,6 հազարից

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 8,6 հազարից

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 1175-ով և այժմ կազմում է 8672 մարդ՝ 81 շրջաններում։

Ներկա դրությամբ առողջացել է 580 հոգի։ 63 մարդ մահացել է, չորեքշաբթի հաղորդել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից։

Շտաբի տվյալներով՝ Մոսկվայում վարակվածների թիվն ավելացել է 660-ով՝ հասնելով 5 841-ի, հիվանդանոցից դուրս է գրվել 48 մարդ։

Փոխանցում է tass.ru-ն։