09.04.2020 10:27

«Ուդինեզեի» տնօրեն. Պրեմիեր լիգայի ղեկավարությունը կհայտարարի մրցաշրջանն ավարտելու մասին

«Ուդինեզեի» տնօրեն. Պրեմիեր լիգայի ղեկավարությունը կհայտարարի մրցաշրջանն ավարտելու մասին

Իտալական «Ուդինեզեի» մարզական տնօրեն Պիերպաուլո Մարինոն հայտարարել է, որ անգլիական Պրեմիեր լիգայի ղեկավարությունը պաշտոնապես կհայտարարի մրցաշրջանն ավարտելու մասին:

«Բելգիայի ֆուտբոլային ղեկավարությունն արդեն որոշում է ընդունել վաղաժամ ավարտել մրցաշրջանը, չնայած ՈւԵՖԱ-ի կողմից կիրառվող պատժամիջոցներին: Պրեմիեր լիգայի ղեկավարությունը ևս շուտով հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ:

Թիմերը պետք է խելացի գտնվեն և մտածեն հաջորդ մրցաշրջանների մասին: Եթե մենք փորձենք ավարտել այս մրցաշրջանն, ապա կձախողենք հաջորդ մրցաշրջանը»,- Մարինոյի խոսքը փոխանցում է Eurosport-ը:

Նշենք, որ անգլիական «Ուոթֆորդի» ու իտալական «Ուդինեզեի» սեփականատեր նույն ընտանիքն է: