09.04.2020 11:00

Պաոլո եւ Դանիել Մալդինիներն ապաքինվել են կորոնավիրուսից

Պաոլո եւ Դանիել Մալդինիներն ապաքինվել են կորոնավիրուսից

Իտալական «Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին եւ նրա որդի Դանիել Մալդինին ապաքինվել են կորոնավիրուսից, տեղեկացնում է Calciomercato-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Մալդինիների կորոնավիրուսի թեստը բացասական է եղել և նրանք դուրս են եկել մեկուսացումից:

Ավելի վաղ Պաոլո Մալդինին խոսել է իր առողջական վիճակի մասին և ներկայացրել կորոնավիրուսի ախտանշանները:

Հիշեցնենք, որ 51-ամյա Պաոլո Մալդինին և նրա որդին՝ «Միլանի» 18-ամյա ֆուտբոլիստ Դանիելե Մալդինին մարտի 21-ին դրական թեստ էին հանձնել։