09.04.2020 11:20

«Ռոման» 3 տարվա պայմանագիր է առաջարկել 32-ամյա Պեդրո Ռոդրիգեսին

«Ռոման» 3 տարվա պայմանագիր է առաջարկել 32-ամյա Պեդրո Ռոդրիգեսին

Իտալական «Ռոմայի» ղեկավարությունը բանակցում է «Չելսիի» հարձակվող Պեդրո Ռոդրիգեսի հետ։ Հռոմեական ակումբը երեք տարվա պայմանագիր է առաջարկել 32-ամյա իսպանացի ֆուտբոլիստին, հաղորդում է Corriere dello Sport-ը։ «Ռոման» պատրաստ է ֆուտբոլիստին վճարել տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձ։

Պեդրո Ռոդրիգեսն այս մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Չելսիից»։ Նրա հետ պայմանագիր կնքելու ցանկություն ունի նաեւ Քաթարի «Ալ Սադը», որը գլխավորում է «Բարսելոնայում» եւ Իսպանիայի հավաքականում Պեդրոյի նախկին թիմակից Չավին։

Ընթացիկ մրցաշրջանում Պեդրոն «Չելսիի» հետ մասնակցել է 20 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։