09.04.2020 12:00

«Նապոլին» հեռացրել է աշխատակիցներին, կտուգանի ֆուտբոլիստներին

«Նապոլին» հեռացրել է աշխատակիցներին, կտուգանի ֆուտբոլիստներին

Իտալական «Նապոլիի» սեփականատեր եւ նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում երկու ամսով հեռացրել է ակումբի 30 աշխատակիցների, հաղորդում է Sport Mediaset-ը։

Դե Լաուրենտիսը նաեւ մտադի է կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձը, սակայն մինչեւ այդ հարցով բանակցությունները սկսելը 2 միլիոն եվրոյով կտուգանի խաղացողներին անցած տարվա նոյեմբերին թիմում եղած ըմբոստության համար։

Այն ժամանակ թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացավ Կառլո Անչելոտին, որն այժմ անգլիական «Էվերտոնի» գլխավոր մարզիչն է։