09.04.2020 13:28

«Տոտենհեմը» նկատողություն է արել Մոուրինյոյին կարանտինը խախտելու համար

«Տոտենհեմը» նկատողություն է արել Մոուրինյոյին կարանտինը խախտելու համար

Լոնդոնի «Տոտենհեմի» ղեկավարությունը նկատողություն է արել թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով հայտարարված կարանտինը անցած շաբաթ խախտելու համար, հաղորդում է բրիտանական The Telegraph-ը։

Մոուրինյոն թիմի կիսապաշտպան Տանգայ Նդոմբելեի հետ մարզում էր անցկացրել զբոսայգում։ Նրանցից առանձին զբոսայգում մարզվել են նաեւ Ռայան Սեսենյոն ու Դավինսոն Սանչեսը։ 

Անգլիայի Պրեմյեր լիգան դադարեցված է, թիմերին արգելված է անցկացնել մարզումներ։