09.04.2020 13:30

ԱՆ. Ունենք հաստատված 921 դեպք, մահացել է 80-ամյա քաղաքացի

ԱՆ. Ունենք հաստատված 921 դեպք, մահացել է 80-ամյա քաղաքացի

Հայաստանում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերի թիվը վերջին տվյալներով 921 է:

Առողջապահության նախարարության տվյալներով` ապաքինվել է 138 քաղաքացի: 

Բացասական են եղել կորոնավիրուսի 4 հազար 902 թեստերի արդյունքները:

Մահացել է ևս մեկ մարդ: ԱՆ խոսնակի փոխանցմամբ, 80-ամյա պացիենտի մոտ հաստատվել էր կորոնավիրուսը, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա, ծերունական սկլերոզ:

Այսպիսով, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասավ 10-ի:

Խոսնակը փոխանցել է նաեւ, որ վիճակագրությունից դուրս էին մնացել հաստատված 12 դեպք, որոնք արձանագրվել են վերջին 40 օրվա ընթացքում, երբ վիճակագրությունը չէր վարվում էլեկտրոնային համակարգի միջոցով:

«Այս պահին համակարգը ավտոմատացված է և վիճակագրական տվյալները մարդկային գործոնով պայմանավորված չեն: Նախարարության սկզբունքը մնում է նույնը` լինել բաց և թափանցիկ, ինչի համար էլ ներկայացնում ենք հետևյալ պարզաբանումը»,- գրել է Ալինա Նիկողոսյանը: