09.04.2020 11:55

Դաունինգ-Սթրիթ․ Բորիս Ջոնսոնի վիճակը թեթևացել է

Դաունինգ-Սթրիթ․ Բորիս Ջոնսոնի վիճակը թեթևացել է

Անցած կիրակի Covid-19-ի ախտանշաններով հիվանդանոց տեղափոխված բրիտանացի վարչապետ Բորիս Ջոնսոնի առողջական վիճակը բարելավվել է, հինգշաբթի տեղեկացրել է ֆինասների նախարար Ռիշի Սունակը։

Նախարարի խոսքով՝ Ջոնսոնը նստում է մահճակալում և ակտիվորեն շփվում է բուժաշխատողների հետ։ Սունակը նշել է, որ վարչապետը դեռ վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է։

55-ամյա վարչապետը կորոնավիրուսի ախտանշաններով տեղափոխվել է հիվանդանոց ապրիլի 5-ին՝ հենց այն օրը, երբ թագուհին համաճարակի կապակցությամբ ուղերձով դիմեց ժողովրդին։ Երկու օր անց Ջոնսոնի վիճակը վատացել էր, և նրան տեղափոխել էին ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակ։

Կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Ջոնսոնի ընկերուհու՝ Քերի Սանդերսի մոտ, որը նրանից երեխայի է սպասում։

Փոխանցում է BBC-ն։