09.04.2020 12:46

Պուտինը Covid-19-ը համեմատել է «պոլովեցների ու պեչենեգների» հետ

Պուտինը Covid-19-ը համեմատել է «պոլովեցների ու պեչենեգների» հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է հաղթել կորոնավիրուսին, ինչպես որ ժամանակին Ռուսաստանը հաղթել է պոլովեցներին ու պեչեգեններին։

«Ամեն ինչ անցողիկ է, ու սա էլ կանցնի։ Մեր երկիրը մեկ անգամ չէ, որ լուրջ փորձություններ է հաղթահարել․ է՛լ պեչեգեններն են նրան տառապանքներ պատճառել, է՛լ պոլովեցները՝ բոլորից էլ գլուխ ենք հանել։ Այս կորոնավիրուսային վարակին էլ կհաղթենք։ Միասին՝ մենք ամեն ինչ կհաղթահարենք»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման առումով որոշիչ կլինեն «առաջիկա երկու-երեք շաբաթները», և ներկայացրել է տնտեսությանը և երկրի քաղաքացիներին աջակցության նոր միջոցառումները։

Փոխանցում է BBC-ն։