09.04.2020 15:18

ԱՄՆ․ Բեռնի Սանդերսը դուրս է եկել նախագահական մրցապայքարից

ԱՄՆ․ Բեռնի Սանդերսը դուրս է եկել նախագահական մրցապայքարից

Վերմոնթ նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը հայտարարել է նախագահական մրցապայքարը դադարեցնելու մասին։

Իր որոշման մասին 78-ամյա քաղաքական գործիչը հայտարարել է իր շտաբի աշխատակիցների համաժողովում։

Սանդերսն արդեն մի անգամ հոկտեմբերին էր հայտարարել մրցապայքարը դադարեցնելու մասին, երբ սրտի վիրահատության էր ենթարկվել։ Բայց հետագայում նա շարունակել էր ընտրապայքարը։

Այս անգամ իր որոշման պատճառները Սանդերսը իր կողմնակիցներին բացատրել էր տեսաուղերձով, որը տեսագրվել էր Վերմոնթ նահանգում իր տանը։

«Հաղթանակի հասնել անհնար է,- ասում է Սանդերսը։- Ես եկել եմ այն եզրակացության, որ Դեմոկրատական կուսակցության թեկնածուն դառնալու համար մղվող պայքարը հաջող չի լինելու։ Ուստի ես այսօր հայտարարում են այն դադարեցնելու մասին»։

 «Այսօր ես շնորհավորում եմ Ջո Բայդենին՝ չափազանց արժանավոր մի մարդու, որի հետ ես կաշխատեմ՝ մեր առաջադեմ գաղափարներն իրագործելու համար»,- հայտարարել է Սանդերսը։

Դեմոկրատական կուսակցության թեկնածուն դառնալու մրցապայքարում առաջատարը մնում է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը։

Փոխանցում է BBC-ն։