09.04.2020 16:33

ԱՄՆ-ում մահացել է Մոնիկա Լևինսկու ընկերուհին

ԱՄՆ-ում մահացել է Մոնիկա Լևինսկու ընկերուհին

ԱՄՆ-ում 70 տարեկանում մահացել է Սպիտակ տան նախկին աշխատակից Լինդա Թրիփը, որը բացահայտել էր ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի  սիրային կապը Մոնիկա Լևինսկու հետ։

Ամերիկյան ԶԼՄ-ները, հղում անելով Թրիփ ընտանիքի անդամներին, տեղեկացնում են, որ Լինդա Թրիփի մահը կապ չունի կորոնավիրուսի հետ, նա մահացել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից։

Թրիփը մտերիմ հարաբերություններ ուներ Մոնիկա Լևինսկու հետ, որը հեռախոսազրույցների ընթացքում ընկերուհուն խոստովանել էր իր սիրային կապը Քլինթոնի հետ։

Թրիփը սկսել էր ձայնագրել այդ խոսակցությունները, և այդ ձայնագրություններն էլ հետագայում դարձել էին Քլինթոնի իմպիչմենտիգործով դատավարության հիմնական ապացույցներից մեկը։

Ի վերջո, սակայն, Քլինթոնն արդարացվեց։

Փոխանցում է BBC-ն։