09.04.2020 18:55

Համավարակի հետևանքները կանանց համար

Համավարակի հետևանքները կանանց համար

Կանայք աշխարհում կազմում են առողջապահության և սոցիալական ծառայությունների ոլորտներում աշխատողների 70 %-ը։ Նրանք տանը երեք անգամ ավելի չվճարվող աշխատանք են կատարում, քան տղամարդիկ։

ՄԱԿ-ը կառավարություններին հորդորում է կորոնավիրուսի համավարակի պայմաններում կոնկրետ միջոցներ ձեռք առնել կին բժիշկներին, բուժքույրերին, հիվանդապահուհիներին աջակցելու ուղղությամբ։

Ներկա դրությամբ տանը ինքնամեկուսացման ռեժիմ է մտցրել 90 երկիր, որտեղ բնակվում է 4 միլիարդ մարդ։ «ՄԱԿ-կանայք» կազմակերպությունը տագնապ է հնչեցնում ընտանեկան բռնությունների աճի կապակցությամբ։

Նման դեպքերը, երբ բռնության զոհ են դառնում կանայք, աշխարհում ավելացել են, միջին հաշվով՝ 30 %-ով․ Ֆրանսիայում՝ հենց այդքան, Արգենտինայում՝ 25 %-ով, Սինգապուրում՝ 35 %-ով։

Փոխանցում է euronews-ը։