09.04.2020 18:37

Ռուսաստանում աճել են ալկոհոլի վաճառքի ծավալները

Ռուսաստանում աճել են ալկոհոլի վաճառքի ծավալները

Nielsen հետազոտական ընկերությունը մարտ ամսի վերջին շաբաթում՝ մինչ ընդհանուր մեկուսացումը, Ռուսաստանի խոշոր առևտրի կենտրոններում արձանագրել է ալկոհոլի վաճառքի կտրուկ աճ, հաղորդել է «Ведомости»-ն։

Ալկոոհլի վաճառքը մեծացել է սննդամթերքի այլ տեսակների նկատմամբ խուճապային պահանջարկի հետ մաիսին, մոտավորապես՝ մարտի 9-10-ից, սակայն ամեն շաբաթ վաճառքը մեծանում է և վերջին շաբաթվա ընթացքում, որը ոչ աշխատանքային հայտարարվեց իշխանությունների կողմից, այն հասել է իր բարձրակետին։

Nielsen-ի հաշվարկները հաստատում են երկրի խոշոր առևտրի ցանցերի ներկայացուցիչները։

Հետազոտողների կարծիքով՝ խուճապի սկզբում գնորդների մեծ մասը երկար պահվող ապրանքներ էր պաշարում, իսկ ալկոհոլը երկրորդ պլան էր մղվել։ Սակայն այլ ապրանքներ պահուստավորելուց հետո հերթը հասավ ալկոհոլին։

Բացի այդ՝ գնումների աճը պայմանավորված է նաև սրճարանների ու ռեստորանների փակմամբ։ Ընդ որում, ի տարբերություն այլ սննդամթերքների՝ ալկոհոլը առցանց պատվիրել չի կարելի։

Մարտի սկզբից որոշ շրջաններ որոշել էին սահմանափակումներ դնել ալկոհոլի վաճառքի նկատմամբ՝ վախենալով զանգվածային հարբեցողությունից և դրա  արդյունքում՝ հանցավորության աճից։ Սակայն անցյալ շաբաթ արդյունաբերության և առևտրի նախարարությունն առաջարկել է հանել սահմանափակումները։

Փոխանցում է BBC-ն։