09.04.2020 19:43

Բորել․ Չինաստանը և Ռուսաստանը փորձում են ընդլանել իրենց ազդեցությունը

Բորել․ Չինաստանը և Ռուսաստանը փորձում են ընդլանել իրենց ազդեցությունը

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելի կարծիքով՝ Չինաստանը և Ռուսաստանն օգտվում են կորոնավիրուսի հարուցած սանիտարական ճգնաժամից և օգնություն են տրամադրում այլ երկրների՝ աշխարհում իրենց  աշխարհաքաղաքական դերը մեծացնելու նպատակով։

Նման կարծիք է նա հայտնել հինգշաբթի La Reppublica թերթում հրապարակված հարցազրույցում։

«Միանգամայն ակնհայտ է, որ Չինաստանն ու Ռուսաստանը ձգտում են մեծացնել իրենց ազդեցությունը գլոբալ մակարդակով։ Տրամաբանական է, որ այդ նպատակով նրանք օգտագործում են նաև սանիտարական ճգնաժամը՝ գործի դնելով իրենց բոլոր կարողությունները։ Այդ ռազմավարության նպատակն է ցույց տալ, որ որոշակի քաղաքական համակարգեր համավարակի դեմ պայքարում ավելի արդյունավետ են, քան մերը (եվրոպականը)»,- նշում է Բորելը։

Նրա կարծիքով՝ «խոշոր տերությունները, ինչպիսիք են Չինաստանն ու Ռուսաստանը, ԶԼՄ-ների օգնությամբ մեծացնում են իրենց օգնության գործած ազդեցությունը՝ այդպիսով մեծացնելով աշխարհում իրենց աշխարհաքաղաքական դերը, այդ թվում՝ նաև հասարակական կարծիք ձևավորելու հաշվին»։

Փոխանցում է tass.ru-ն։