10.04.2020 15:43

ԱՄՆ պետդեպը չի հաստատել սաուդյան իշխող ընտանիքի՝ զանգվածաբար վարակված լինելու լուրը

ԱՄՆ պետդեպը չի հաստատել սաուդյան իշխող ընտանիքի՝ զանգվածաբար վարակված լինելու լուրը

ԱՄՆ պետքարտուղարությունը սեփական տեղեկությունը չունի, որը կհաստատի, թե Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամները զանգվածաբար վարակվել են կորոնավիրուսով։

Այդ մասին ճեպազրույցում տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Մերձավոր Արևելքի հարցերով օգնական Դևիդ Շենքերը։

«Ես էլ եմ կարդացել այդ լուրը, թե թագավորական ընտանիքի անդամներից շատերը վարակվել են Covid-19-ով։ Ես չեմ կարող դա հաստատել, քանի որ անձամբ տեղեկություն չունեմ»,- ասել է ամերիկացի դիվանագետը։

Ավելի վաղ The New York Times թերթը գրել է, որ կարող են վարակված լինել արքայական ընտանիքի մոտավորապես 150 անդամներ։

ԶԼՄ-ների տվյալներով՝ թագավորն անձամբ Կարմիր ծովի կղզում ինքնամեկուսացած է, իսկ թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը մի քանի նախարարների հետ մնացել է Կարմիր ծովի առափնյա մեկուսի մի վայրում։

Փոխանցում է Interfax-ը։