10.04.2020 18:46

Եմենում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը

Եմենում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը

Ուրբաթ օրը Եմենի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հայտնաբերելու մասին երկրի արևելքում՝ Հադրամուտ նահանգում, որը գտնվում է եմենյան կառավարության վերահսկողության տակ, հաղորդել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը։

Ասվում է նաև, որ պացիենտի վիճակը կայուն է, նա բուժօգնություն է ստանում։

Ավելի վաղ մարդասիրական կազմակերպությունները նախազգուշացրել են, որ եթե կորոնավիրուսն սկսի տարածվել Եմենում, որտեղ առողջապահական համակարգը փլուզված է տարիներով շարունակվող հակամարտության պատճառով, ապա հետևանքները կարող են աղետալի լինել, նշում է հեռուստաալիքը։

Մի շարք փորձագետներ էլ նշել են, որ այնպիսի երկրներում, ինչպիսին Եմենն է, հիվանդացության մասին վիճակագրություն հավաքելը չափազանց դժվար է՝ այնտեղ ընթացող ռազմական գործողությունների պատճառով։

Փոխանցում է Interfax-ը։