13.04.2020 13:07

Էրդողանը չի ընդունել ՆԳՆ ղեկավարի հրաժարականը

Էրդողանը չի ընդունել ՆԳՆ ղեկավարի հրաժարականը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի ընդունել ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուի հրաժարականը։

Սոյլուն հրաժարական էր ներկայացրել այն բանից հետո, երբ երկրի բնակիչները, իմանալով անակնկալ կերպվ տասնայակ քաղաքներում պարետային ժամ սահմանելու մասին,  նետվել էին խանութները՝ սննդամթերք պաշարելու։

Կառավարության հաշվարկներով՝ տնից դուրս գալու 48-ժամյա արգելքը կարող էր կրճատել կորոնավիրուսի տարածման տեմպերը։ Սակայն վերջին պահին արված հայտարարությունը հակառակ ազդեցությունն էր գործել․ հազարավոր մարդիկ կուտակվել էին փողոցներում։

Թուրքիայում հայտնաբերվել է մոտավորապես 57 հազար վարակակիր, այստեղ մահերի թիվը կազմում է 1198 ։

Փոխանցում է euronews-ը։