13.04.2020 16:41

Չինաստանն ուսումնասիրում է Արարատի հիշատակումը Հայաստան ուղարկված բեռների վրա

Չինաստանն ուսումնասիրում է Արարատի հիշատակումը Հայաստան ուղարկված բեռների վրա

Չինաստանը բազմակողմանիորեն ուսումնասիրում է Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության բեռների հետ կապված միջադեպը, որոնց  փաթեթների վրա հիշատակվել է Թուրքիայում Ագրի անվանյալ Արարատ սարը։

Այս մասին կիրակի օրը հայտարարել է թուրքական ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

«Անկարայում Չինաստանի դեսպան Դեն Լին տեղեկացրել է, որ Հայաստանի համար մարդասիրական օգնությունը պատրաստել է ՉԺՀ շրջաններից մեկի տեղական վարչակազմը։ Ընդ որում՝ նրանք տուփերի վրա միայն չինարեն տեքստ են գրել, որում այդ սարի մասին հիշատակում չկա։ Դեսպանի ասելով՝ անգլերեն տեքստը՝ Արարատ սարի հիշատակմամբ, տուփերի վրա տեղադրվել է ավելի ուշ։ Միջադեպքը քննվում է, և թուրքական նողմը կտեղեկացվի դրա արդյունքների մասին»,- ասել է թուրք դիվանագետը։

Վերջինիս խոսքով՝ Չինաստանի դեսպանը «ընդգծել է, որ Թուրքիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում Պեկինի դիրքորոշումն անփոփոխ է»։

Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Չինաստանից Հայաստան են ուղարկվել բժշկական պիտույքներ, տուփերի վրա մակագրություն է եղել․ «Թող մեր բարեկամությունը Արարատ սարից բարձր և Յանցզի գետից երկար լինի»։

Փոխանցում է tass.ru-ն։