14.04.2020 15:16

ԶԼՄ․ Թուրքիայի խորհրդարանը որոշել է ազատ արձակել 90 հազար կալանավորի

ԶԼՄ․ Թուրքիայի խորհրդարանը որոշել է  ազատ արձակել 90 հազար կալանավորի

Թուրքիայի խորհրդարանը երեքշաբթի հավանություն է տվել բանտերում կորոնավիրուսի տարածման սպառնալիքի կապակցությամբ ժամանակավորապես կալանավորների մի մասին ազատ արձակելու որոշմանը։

Այդ մասին հաղորդել է Anadolu գործակալությունը։

Նրա տվյալներով՝ ժամանակավոր ազատ արձակումը կարող է վերաբերել մոտավորապես 90 հազար մարդու, որոնք դատապարտված են ոչ ծանր հանցագործությունների համար։ Ազատ արձակվելու կարող են հավակնել նաև 65-ից բարձր տարիքի կալանավորները, նաև վեց տարեկանից փոքր երեխա ունեցող կանայք։ Նշվում է, որ ծանր հանցանքների, ահաբեկչական գործողությունների, կանանց նկատմամբ բռնության համար մեղավոր ճանաչված կալանավորները չեն կարող ժամանակավորապես ազատ արձակվել։

Reuters գործակալության տվյալներով՝ այդ միջոցը կգործի մինչև մայիսի 31-ը, սակայն կարող է երկարացվել, եթե կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում շարունակի աճել։

Երկուշաբթի հանրապետության արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը հաղորդել է հինգ բանտերում կալանավորների շրջանում վարակման 17  և մահվան 3 դեպքերի մասին։

Վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն անցել է 61 հազարից, մահացել է 1 296 հիվանդ։

Փոխանցում է tass.ru-ն։