16.04.2020 12:51

Կորոնավիրուսն աշխարհում․ 2 միլիոնից ավելի հիվանդներ

Կորոնավիրուսն աշխարհում․ 2 միլիոնից ավելի հիվանդներ

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է երկու միլիոնի։ Մահերի թիվը 128 հազար է։ Առողջացել է կես միլիոնից ավելի մարդ։

Ավելի քան 600 հազար վարակվածներ ապրում են Միացյալ Նահանգներում։ Դա ավելի շատ է, քան ցանկացած մեկ այլ երկրում։

Վարակվածների թվով մեկ միլիոնի սահմանագծին համավարակը հասել էր ապրիլի երկուսին։

Վարակվածներից շատերի մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների կամ թեթևակի ախտանշաններով։

Եվրոպական երկրներից Դանիան առաջիններից մեկը կլինի, որ կվերաբացի դպրոցները։ Իսպանիայում մահացության օրական ցուցանիշները կրկին նվազել են, իսկ բժիշկները հաղորդել են, որ կորոնավիրուսի նոր ախտանշան են հայտնաբերել՝ ոտնաթաթերի մաշկի ախտահարում։

Փոխանցում է BBC-ն։