16.04.2020 15:00

Տաջիկստանում պաշտոնապես կորոնավիրուս չկա

Տաջիկստանում պաշտոնապես կորոնավիրուս չկա

Մեկ ամիս է անցել այն պահից, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ կորոնավիրուսի տարածումը հասել է համավարակի մակարդակի և ախտահարել է բոլոր աշխարհամասերն ու բազմաթիվ երկրներ։

Իսկ Տաջիկստանում դեռևս չկան Covid-19-ով վարակվածներ, պնդում են այդ երկրի առողջապահության նախարարությունը և ԱՀԿ ներկայացուցիչը։

Չնայած ԱՀԿ-ի հորդորներին՝ կառավարությունն այդպես էլ պաշտոնապես կարանտին չի հայտարարել, բոլոր ձեռնարկություններն աշխատում են սովորական ռեժիմով, այդ թվում՝ բուհերը և դպրոցները։ 

«Իշխանությունների տրամաբանությամբ՝ իրենց կհաջողվի մեկուսացնել կորոնավիրուսի բռնկման առանձին օջախներ, և համեմատաբար երիտասարդ բնակչության համար այն աննկատ կանցնի, իսկ ծանր դեպքերը նրանք կկարողանան թաքցնել,- ենթադրում է քաղաքագետ և փորձագետ Փավրիզ Մուլլաժանովը։- Բայց դա առնվազն միամտություն է, եթե նկատի ունենանք երկրի աշխարհագրությունը և այն, որ հարևան երկրներում կորոնավիրուսն արդեն առկա է»։

Փորձագետները համոզված են, որ նույնիսկ ամենաուտոպիստական սցենարի դեպքում՝ եթե Տաջիկստանին հաջղվի խույս տալ վիրուսի համավարակից՝ պինդ փակելով իր բոլոր սահմանները, համաշխարհային  ճգնաժամի տնտեսական հետևանքները չեն շրջանցի այդ երկիրը։

Տաջիկստանն արդեն հիմա հետխորհրդային տարածքում ամենաաղքատ երկիրն է։ Ինչպես և տարածաշրջանում իր հարևանները՝ նա համաճարակներին ամենաանպատրաստ երկրներից մեկն է։ Առողջության անվտանգության համաշխարհային վարկանիշի ցանկում Տաջիկստանն զբաղեցնում է 130-րդ տեղը՝ 195-ից։

Փոխանցում է BBC-ն։