16.04.2020 15:56

Հրդեհից մեկ տարի անց Փարիզի Աստվածամոր տաճարը դեռ վտանգված է

Հրդեհից մեկ տարի անց Փարիզի Աստվածամոր տաճարը դեռ վտանգված է

Ուղիղ մեկ տարի առաջ հրդեհի արդյունքում փլվեց Փարիզի Աստվածամոր տաճարի աշտարակը, տաճարն ինքը հրաշքով կանգուն մնաց։

Հիմա կորոնավիրուսի պատճառով տաճարի վերականգնման աշխատանքները կանգ են առել անորոշ ժամանակով։

«Նոտր-Դամը հարգարժան տիկին է՝ 850 տարեկան։ Դա ծանր վնասվածքներ ստացած տարեց լեդի է,- ասում է տաճարի ռեկտոր Պատրիկ Շովեն։- Եվ կարծում եմ՝ դա խորհրդանշորեն նրան կապում է բոլոր տարեց, հիվանդ, կարանտինում կամ ինքնամեկուսացման մեջ գտնվող ծերերի հետ։ Նոտր-Դամի մոտ ոչ ոք չկա, նրան մենակ են թողել՝ ինքն իր հետ, բայց նրան չեն լքել»։

Պատրիկ Շովեի կարծիքով՝ տաճարի համար վտանգը դեռ առկա է։ «Նա դեռ շատ փխրուն է։ Փոթորկի կամ տորնադոյի դեպքում նա կարող է չդիմանալ։ Հին գերաններն այրվել են, և երբ դրանք լրիվ փոխվեն, կարող ենք ասել, որ տաճարը փրկված է»։

Փոխանցում է BBC-ն։