16.04.2020 17:42

«Շառլ դը Գոլ» ավիակրի 668 նավաստիներ վարակվել են

«Շառլ դը Գոլ» ավիակրի 668 նավաստիներ վարակվել են

Ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի և ավիակիրների խմբի այլ նավերի 668 նավաստիներ վարակվել են կորոնավիրուսով։

Այդ տվյալները հաղորդել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը՝ ընդգծելով, որ դրանք վերջնական չեն, քանի որ թեստերի մոտավորապես 30 %-ի արդյունքները դեռ հայտնի չեն։

31 վարակակիրներ տեղավորվել են Տուլոնի «Սուրբ Աննա» հիվանդանոցում, նրանցից մեկը՝ ինտենսիվ թերապիայի բաժնում։ Մնացած անձնակազմն ամբողջությամբ կարանտինի մեջ է։

«Շառլ դը Գոլը» իր նշանակման վայր՝ Տուլոնի նավահանգիստ է հասել կիրակի օրը, երբ նավում հայտնաբերվել են վարակման առաջին դեպքերը։ Նավի հրամանատարական կազմի խոսքով՝ վարակը կարող է թափանցած լինել ավիակրի վրա մարտի կեսերին Բրեստում կատարված կանգառի ընթացքում։

«Թեորդոր Ռուզվելտից» հետո՝ «Շառ դը Գոլը» կարանտինի կանգնեցված երկրորդ ավիակիրն է։

Փոխանցում է euronews-ը։