16.04.2020 18:16

Գերմանիան աստիճանաբար վերադառնում է բնականոն կյանքի

Գերմանիան աստիճանաբար վերադառնում է բնականոն կյանքի

Գերմանիայում կարանտինի մեղմացման նոր միջոցառումներ են նախատեսվում․ աշակերտները կսկսեն դպրոցներ ու լիցեյներ վերադառնալ մայիսի 4-ից։ Երկրում առնվազն մինչև ամառվա վերջն արգելված են բոլոր խոշոր միջոցառումները։ Ապրիլի 20-ից կբացվեն մինչև 800 քմ տարածքով խանութները, ինչպես նաև՝ վարսավիրանոցներն ու թանգարանները։

«Եթե մենք հիմա թույլ տանք, որ հանրային կյանքը քայլ առ քայլ վերականգնվի, չափազանց կարևոր է այդ ընթացքում հետևել վարակի տարածման յուրաքանչյուր շղթան։ Ներկայում մենք աշխատում ենք հատուկ հավելված ստեղծելու ուղղությամբ։ Սակայն, նախևառաջ, դա առողջապահական համակարգի պատասխանատվության տակ է։ Եթե մենք կարողանանք դա անել, ապա կարող ենք նաև նեղացնել վիրուսի տարածման շրջանակները, և այդ ժամանակ բնականոն կյանքին վերադարձը շատ ավելի հեշտ կլինի, քանի որ մենք կիմանանք վարակի աղբյուրների ծագումը»,- հայտարարել է կանցլեր Անգելա Մերկելը։

Մինչև մայիսի 4-ը ուժի մեջ կմնան սոցիալական շփումների սահմանափակումները։

Գերմանիայում կորոնավիրուսով վարակվել է մոտավորապես 127,5 հազար մարդ, առողջացել է 72,5 հազարը, մահացել է 3 254 հիվանդ։

Փոխանցում է euronews-ը։