16.04.2020 18:58

Հաղթանակի շքերթը հետաձգվում է

Հաղթանակի շքերթը  հետաձգվում է

Ամենայն հավանականությամբ՝ Հաղթանակի շքերթը տեղի չի ունենա Մայիսի 9-ին, այն կհետաձգվի կորոնավիրուսի համավարակի պատճառով, BBC-ի ռուսական ծառայությանը տեղեկացրել է իրազեկ աղբյուրը։

Ստույգ ամսաթիվը դեռ հայտնի չէ, սակայն դա պարզ կլինի առաջիկա օրերին, հաղորդել է աղբյուրը։

Շքերթը հետաձգելու մասին, ինչպես պարզել է Интерфакс-ը, կարող են հայտարարել հենց այսօր, ընդ որում՝ դա կարող է հայտարարել անձամբ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում։

Շքերթը կարող են տեղափոխել հունիսի 24-ին՝ «այն օրը, երբ 1945 թ․ կայացել է շքերթը՝ մարշալ Գեորգի Ժուկովի հրամանատարությամբ», կամ էլ սեպտեմբերի 3-ին․ պետդուման վերջերս այդ օրը հայտարարեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի ամսաթիվը, Интерфакс-ին տեղեկացրել է պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Շամանովը։

Փոխանցում է BBC-ն։