17.04.2020 12:07

Ռուսաստանը կորոնավիրուսի ցուցանիշով բարձրացել է 11-րդ հորիզոնական

Ռուսաստանը կորոնավիրուսի ցուցանիշով բարձրացել է 11-րդ հորիզոնական

Ուրբաթ օրը Ռուսաստանը կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թվով 14-րդ տեղից բարձրացել է 11-րդ հորիզոնական։

Այդ մասին են վկայում իշխանության պաշտոնական հայտարարություններում ներկայացված տվյալները, ինչպես նաև փորձագետների հաշվարկները։

Դաշնային օպերատիվ շտաբի տվյալների համաձայն՝  անցած օրվա ընթացքում կորոնավիրուսը հաստատվել է ավելի քան 4000 մարդու մոտ՝ ընդհանուր հաշվով հասնելով 32 008-ի։ Այս ցուցնիշով Ռուսաստանն առաջ է անցել Բրազիլիայից, Նիդեռլանդներից և Կանադայից։

Փոխանցում է tass.ru-ն։