17.04.2020 13:08

Կորոնավիրուսն ավերել է Չինաստանի տնտեսությունը, աշխարհը հերթի մեջ է

Կորոնավիրուսն ավերել է Չինաստանի տնտեսությունը, աշխարհը հերթի մեջ է

Կորոնավիրուսը Չինաստանը խորը ճգնաժամի է մատնել։

Համավարակի հետևանքների նախնական գնահատմամբ՝ աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունը ժամանակակից պատմության ընթացքում ամենալուրջ անկումն է ապրում։ Եվ դա մեծ խնդիրներ է կանխանշում ամբողջ աշխարհի համար։

Չինաստանը առաջատար պետություններից առաջինն իր վրա ընդունեց վիրուսի հարվածը և անցավ կարանտինի։ Եվ առաջինն էլ ուրբաթ օրը զեկուցել է տնտեսական հետևանքների մասին, որոնք աննախադեպ են։ Երկրի տնտեսությունը տարեկան կտրվածքով նվազել է 6,8 %-ով, մինչդեռ գրեթե կես դար տնտեսությունը նույնիսկ անկման մասին մտքով էլ չի անցկացրել և տարեկան աճել է մինչև 15 % տեմպով։

Չինաստանը նման ավերածություն չէր տեսել 1970-ական թթ․ տնտեսական քայքայումից և Մաո Ցզեդունի  «կուլտուրական հեղափոխության» հալածանքների ժամանակներից ի վեր։

Չինաստանի տնտեսության անկումը իր ազդեցությունը կունենա մոլորակի յուրաքանչյուր բնակչի վրա։

Փոխանցում է BBC-ն։