17.04.2020 14:39

Կարանտինի մեղմացման երեք փուլ ԱՄՆ-ում

Կարանտինի մեղմացման երեք փուլ ԱՄՆ-ում

Չնայած ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման բարձր ցուցանիշներին՝ նախագահ Դոնալդ Թրամփը նահանգապետներին հրահանգել է առաջիկա ամիսներին վերագործարկել տնտեսությունը։

Ռազմավարությունը, որն անվանել են «Ամերիկան նորից ենք հայտնագործում», բաղկացած է երեք փուլից, որոնք նշանավորում են կարանտինային միջոցառումների աստիճանական մեղմացում։

Թրամփը հայտարարել է, որ որոշ նահանգներ կարող են կարանտինային միջոցառումները մեղմացմել արդեն ապրիլին։ Այդ միջոցառոմները սահմանվել են նահանգապետների կողմից և ամեն դեպքում՝ մնում են նրանց հայեցողության տակ։

Համավարակից ամենաշատը տուժած Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն հինգշաբթի ասել է, որ նահանգի բնակիչները պարտավոր են շարունակելու ինքնամեկուսացումը առնվազն մինչև մայիսի 15-ը։ Հարևան նահանգների ղեկավարները մտադիր են կարանտինային միջոցառումները մեղմացնել համակարգված ձևով։

Փոխանցում է BBC-ն։