17.04.2020 15:13

Արտակարգ դրություն է հայտարարվել ամբողջ Ճապոնիայում

Արտակարգ դրություն է հայտարարվել ամբողջ Ճապոնիայում

Ճապոնիայի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել երկրի ողջ տարածքում։

Նման որոշում է կայացվել կառավարության նիստում։ Կարանտինի ավարտի ժամկետն առայժմ նույնն է մնացել՝ մայիսի 6-ը։

Վարչապետ Սինձո Աբեի խոսքով՝ գլխավոր նպատակն է մարդկանց մեծ հոսքեր թույլ չտալ, այսպես կոչված՝ ոսկե շաբաթվա ընթացքում, երբ ապրիլի վերջին-մայիսի սկզբին իրար ետևից մի քանի տոներ են իրար հաջորդում։

Ճապոնիայի յոթ շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաքում, կառավարությունը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել դեռ անցյալ շաբաթ։ Մի քանի շրջաններ դա ինքնուրույն են արել։

Ճապոնիան երկար ժամանակ «Մեծ յոթնյակի» միակ երկիրն էր, որտեղ կարանտին չէր հայտարարվել։ Սակայն վերջին շաբաթներին այստեղ վարակվածների թիվն սկսեց կտրուկ աճել և այժմ անցնում է 8600-ից։

Փոխանցում է euronews-ը։