17.04.2020 15:47

Օրվա ֆոտոն․ World Press Photo-ի գլխավոր մրցանակը՝ բողոքի ցույց Սուդանում

Օրվա ֆոտոն․ World Press Photo-ի գլխավոր մրցանակը՝ բողոքի ցույց Սուդանում

Հինգշաբթի հայտարարվել են 2019 թ․ World Press Photo մրցանակաբաշխության դափնեկիրները։

«Տարվա լուսանկար» անվանակարգում հաղթել է France Presse գործակալության հետ համագործակցող ճապոնացի Յասուեսի Տիբայի աշխատանքը։

Լուսանկարում պատկերված է բողոքի ցույցը Սուդանում ռազմական հեղաշրջման արդյունքում իշխանության եկած կառավարության դեմ, լուսանկարն արվել է 2019 թ․ հունիսին։

Լուսանկարի կենտրոնում պատկերված երիտասարդը բանաստեղծություն է արտասանում, մյուսները նրան լուսավորում են բջջային հեռախոսներով։

Ժյուրին եզրակացրել է, որ լուսանկարն արտացոլում է երիտասարդության և արվեստի ուժը։

Փոխանցում է BBC-ն։