17.04.2020 18:43

ՄԱԿ-ն ահազանգում է՝ համավարակի հետևանքով կարող են հազարավոր երեխաներ տուժել

ՄԱԿ-ն ահազանգում է՝ համավարակի հետևանքով կարող են հազարավոր երեխաներ տուժել

2020 թ․ հարյուր հազարավոր երեխաներ վտանգի տակ կհայտնվեն կորոնավիրուսային համավարակի հետևանքների արդյունքում։

Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշի՝ հինգշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ։

«Գլոբալ ռեցեսիայի արդյունքում 2020 թվականին կարող են մահանալ հարյուր հազարավոր երեխաներ,- ասել է ՄԱԿ-ի ղեկավարը։- Եկամուտների կրճատումը կարող է հանգեցնել նրան, որ ընտանիքներն ավելի քիչ միջոցներ կտրամադրեն առողջ սնունդին, իսկ դա հատկապես կազդի երեխաների, հղի կանանց, կերակրող մայրերի վրա»։

Բացի այդ, ինչպես նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, շատ երկրներում ընդհատվել են կարմրուկի և պոլիոմելիտի դեմ պատվաստումները, իսկ «հաշվի առնելով հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը՝ հիվանդացած երեխաները կարող են ժամանակին չստանալ բուժումը»։

Փոխանցում է tass.ru-ն։