17.04.2020 19:54

Առյուծները հասկացել են, որ այլևս մարդկանցից վտանգ չի սպառնում իրենց

Առյուծները հասկացել են, որ այլևս մարդկանցից վտանգ չի սպառնում իրենց

Վաղ թե ուշ կենդանիները պետք է նկատեին, որ մարդիկ անհետացել են, և իրենք շատ հանգիստ կարող են զբաղեցնել նրանց տարածքները։

Հենց այդպես էլ եղել է Հարավաֆրիկյան Հանրապետության Կրյուգեր ազգային պարկում․ առյուծները օրը ցերեկով որոշել են քնել երբեմնի բանուկ ճանապարհին։

Արգելոցի տեսուչ Ռիչարդ Սոուրին այս տեսարանին ականատես է եղել այնտեղ տեսչական շրջայցի ժամանակ։ Մարտի 25-ից արգելոցը փակ է կարանտինի, բայց Սոուրին շարունակում է աշխատել։ Նա այս տեսարանը բջջային հեռախոսով լուսանկարել է ավտոմեքենայից։

Փոխանցում է BBC-ն։