18.04.2020 13:59

Չինական Ուհայի իշխանությունները նոր թվեր են ներկայացնում

Չինական Ուհայի իշխանությունները նոր թվեր են ներկայացնում

Չինաստանի Հուբեյ նահանգի մայրաքաղաք Ուհանի իշխանությունները հայտարարել են, որ Covid-19-ից քաղաքում մահացել է 1290-ով ավելի մարդ, քան հաղորդվել է նախկինում։ Այդպիսով, այդ քաղաքում մահվան դեպքերի թիվը մեծանում է 50 %-ով։

Այժմ Հուբեյ նահանգում մահացածների թիվը 3869 է, ամբողջ Չինաստանում՝ 4,6 հազար։

Հուբեյի իշխանությունները պնդում են, որ տվյալների չարամիտ կոծկում չի եղել։ Նրանց ասելով՝ բուժաշխատողները շարունակում են հաշվետվություններն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Ուհանում հունվար-փետրվար ամիսներին, և անընդհատ նոր տվյալներ են ստացվում։ Բացի այդ, վերջապես հաշվել են նաև հիվանդանոցից դուրս մահացածներին։

Չինաստանում Covid-19-ի վիճակագրությունն, ընդհանուր առմամբ, վստահություն չի ներշնչել մի շարք երկրների։ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի կարծիքով՝ միամտություն կլիներ հավատալ Պեկինի տեղեկատվությանը։ Ինչպես հայտարարել է ԿՀՎ աշխատակիցների խումբը, դեռ հունվարին ամերիկյան հետախուզությունը նախագահ Թրամփին զեկուցել է, որ Չինաստանը թաքցնում է վարակի տարածման վերաբերյալ իրական տվյալները, սակայն Թրամփը, նրանց ասելով՝ գերադասել է դրան մեծ նշանակություն չտալ։

Փոխանցում է BBC-ն։