18.04.2020 13:01

Իսրայելը ռեկորդի՝ անընդմեջ չորրորդ արտահերթ ընտրությունների է գնում

Իսրայելը ռեկորդի՝ անընդմեջ չորրորդ արտահերթ ընտրությունների է գնում

Իսրայելում կարող են տեղի ունենալ չորրորդ արտահերթ ընտրություններն անընդմեջ։

Ուրբաթ օրը Կնեսետին 21 օր ժամանակ է տրվել կառավարություն ձևավորելու վերաբերյալ որոշում կայացնելու համար։

Բենի Գանցի և Բինիամին Նեթանյահուի կուսակցությունները համաձայնության չեն եկել միասնության կառավարություն ստեղծելու վերաբերյալ, և դրա պատճառով երկրում ծայր առած քաղաքական ճգնաժամը շարունակվում է։

Մեկ տարվա ընթացքում երկրում անցկացվել են երեք արտահերթ ընտրություններ, որոնք Իսրայելին մի քանի միլիարդ դոլար են արժեցել։ Այժմ երկիրը մոտենում է չորրորդ ընտրություններին։

Չորեքշաբթի երեկոյան ավարտվել է կառավարություն ձևավորելու համար Բենի Գանցին տրված մանդատը, և ուրբաթ առավոտյան նախագահ Ռեուվեն Ռիվլինը այդ մանդատը փոխանցել է խորհրդարանին։ Այժմ Կնեսետը 21 օրվա ընթացքում պետք է հաստատի այն պատգամավորի թեկնածությունը, որին կհանձնարարվի կառավարություն ձևավորել։ Հակառակ դեպքում օգոստոսի 4-ին ընտրություններ տեղի կունենան, և խորհրդարանն ինքնըստինքյան կլուծարվի։

Փոխանցում է BBC-ն։