20.04.2020 13:32

Ունենք հաստատված 48 նոր դեպք, մահացել են 2 քաղաքացիներ

Ունենք հաստատված 48 նոր դեպք, մահացել են 2 քաղաքացիներ

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում վերջին տվյալներով հաստատվել է կորոնավիրուսի վարակի 48 նոր դեպք:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 1339 է:

Ապաքինվել է եւս 35 մարդ: Ապաքինվածների ընդհանուր թիվը 580 է:

Կորոնավիրուսից այս պահին Հայաստանում բուժվում է 737 մարդ:

Մինչ այժմ իրականացվել է 13 հազար 373 թեսթավորում:

Գրանցվել է մահվան երկու նոր դեպք. պացիենտները եղել են 62 եւ 90 տարեկան, ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Մահացածների ընդհանուր թիվը հասավ 22-ի: