20.04.2020 14:24

Հիվանդների թվով Թուրքիան առաջ է անցել Չինաստանից

Հիվանդների թվով Թուրքիան առաջ է անցել Չինաստանից

Կորոնավիրուսը շարունակում է տարածվել ամբողջ աշխարհում՝ գրավելով նորանոր երկրներ։

Առայժմ ամենամեծ թվով հիվանդները Արևմտյան Եվրոպայի երկրներում են և ԱՄՆ-ում։ Սակայն Թուրքիայում վարակվածների թիվն ավելի ու ավելի է մեծանում։

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրետին Կոջան հայտարարել է, որ կիրակի օրվա դրությամբ երկրում ավելի քան 86,3 հազար ախտորոշում է կատարվել։ Դա ավելի շատ է, քան, պաշտոնական տվյալներով, Չինաստանում համաճարակի ողջ ընթացքում վարակվածները։

Միայն վերջին 24 ժամում Թուրքիայում արձանագրվել է վարակման  3977 նոր դեպք և 127 մահ, իսկ ընդհանուր առմամբ՝ համավարակի ողջ ընթացքում երկրում մահացել է արդեն 2017 մարդ։

Թուրքիայում առաջին հիվանդի մասին հաղորդել են մարտի 10-ին, բայց դրանից հետո վարակն սկսվել է արագորեն տարածվել, և հիմա այդ երկիրը վրակվածների թվով աշխարհում յոթներորդ տեղում է։

Փոխանցում է BBC-ն։