20.04.2020 15:13

Կրանտինը խոչընդոտ չէ մասնավոր թռիչքների համար

Կրանտինը խոչընդոտ չէ մասնավոր թռիչքների համար

Բրիտանիան ոչ միայն, ի հեճուկս համաշխարհային միտումների, չի շտապում չափազանց շատ սահմանափակել իր քաղաքացիների տեղաշարժի ազատությունը, այլև դեռ մի բան էլ՝ շարունակում է անարգել կերպով երկիր թողնել հարյուրավոր մասնավոր ինքնաթիռներ, որոնցով ունևոր մարդիկ ժամանում են աշխարհի ամենատարբեր կետերից, այդ թվում՝ համաճարակի օջախներից, գրում է Sunday Times-ը։

Թերթի հետաքննության արդյունքներով՝ մարտ ամսին հայտարարված կարանտինի սկզբից ի վեր Բրիտանիայի օդանավակայաններում վայրէջք է կատարել առնվազն 545 մասնավոր ինքնաթիռ, այդ թվում՝ 15-ը՝ ԱՄՆ-ից, որտեղ կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշն է ։

Եվ դա՝ դեռ չհաշված ավելի քան 15 հազար ուղևորներին, որոնք ամեն օր ժամանում են երկիր սովորական չվերթներով և, ի դեպ, ոչ մի պարտադիր ստուգում չեն անցնում։

Դա դեռ քիչ է՝ հարուստները Բրիտանիայից մեկնում են իրենց գործերով կամ հանգստանալու։ Թերթի տվյալներով՝ կարանտինի սկզբից ի վեր կայացել է 767 մասնավոր չվերթ։ Ամենաշատ պահանջված երկրներն են՝ Ֆրանսիան և Գերմանիան (34-ական չվերթ), Իսպանիան (30) և Ռուսաստանը (23)։ Դեպի Ռուսաստան մասնավոր ինքնաթիռի պատվերն արժե միջինը 2-ից 6 մլն ռուբլի։

Փոխանցում է BBC-ն։