20.04.2020 16:16

Չեռնոբիլյան ծուխը հասնում է Եվրոպա

Չեռնոբիլյան ծուխը հասնում է Եվրոպա

Ուկրաինացի հրշեջներն արդեն երկու շաբաթից ավելի է՝ կռիվ են տալիս անտառային հրդեհների դեմ Չեռնոբիլի օտարման գոտում և հարևան Ժիտոմիրի մարզում։

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ միայն վերջին մի քանի օրերին կրակն անցել է տասը հեկտար տարածք, տուժել են մի քանի բնակավայրեր։

Անտառային հրդեհների ծխի պատճառով Կիևը հայտնվել է օդի աղտոտման ամենաբարձր մակարդակ ունեցող քաղաքների IQAir հակավարկանիշային ցուցակի բարձրակետում։

Ֆրանսիայի միջուկային և ռադիացիոն անվտանգության ինստիտուտը նշում է, որ ծուխը հասնում է նաև եվրոպական այլ քաղաքներ։

ՆԳՆ-ում և Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում պնդում են, որ հրդեհները ռադիացիոն վտանգ չեն ներկայացնում, միջուկային թափոնների պահեստարանները և Չեռնոբիլի ԱԷԿ-ի տարածքում պատսպարող օբյեկտն աշխատում են սվորական ռեժիմով, իսկ ռադիացիոն ֆոնը նորմայի սահմաններում է։

Փոխանցում է euronews-ը։