20.04.2020 16:59

Եվրոպան մտադիր է մեղմացնել կարանտինը

Եվրոպան մտադիր է մեղմացնել կարանտինը

Երկուշաբթի եվրոպական շատ երկրներ կշարունակեն մեղմացնել կարանտինային միջոցառումները, որոնք սահմանվել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում։

Գերմանիայում թույլ կտրվի բացել 800 քմ-ից ոչ մեծ տարածք ունեցող առևտրային ձեռնարկությունները, ինչպես նաև ավտոսրահները, հեծանիվների խանութներն ու գրախանութները։

Չեխիայում կարանտինի փուլային մեղամացման ծրագիր է սկսվում։ Այնտեղ կսկսեն աշխատել շուկաները, երկրի քաղաքացիներին կթույլատրվի ճանապարհորդել գործնական կամ հարազատներին այցելելու նպատակներով, սակայն վերադառնալուց հետո նրանք պետք է 14-օրյա կարանտին անցնեն։

Ֆրանսիայում կրկին թույլ է տրվում այցելությունը ծերանոց, բայց ֆիզիկական շփումը, նախկինի պես, արգելված է, և միայն երկու հարազատներ կարող են միաժամանակ այցելել ծերանոց։ Ֆրանսիայի ծերանոցների 45 %-ում արձանագրվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր։

Նորվեգիայում բացվում են մանկապարտեզները և մի քանի մասնագիտացված հիվանդանոցներ։ Իսկ մեկ շաբաթ հետո նախատեսվում է բացել համալսարանները, վարսավիրանոցները և գեղեցկության սրահները։

Փոխանցում է BBC-ն։