20.04.2020 18:00

Բրազիլիայի նախագահը անտեսում է տնից դուրս գալու արգելքը

Բրազիլիայի նախագահը անտեսում է տնից դուրս գալու արգելքը

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, չնայած կորոնավիրուսի համավարակի պատճառով տանը մնալու հորդորներին, կիրակի օրը մասնակցել է իր կողմնակիցների հանրահավաքին։

Քաղաքական գործիչը, որ բացահայտ հայտարարել է, թե մեծ մասի համար այդ վարակն ավելի վտանգավոր չէ, քան «թեթև մրսածությունը», արդեն առաջին անգամ չէ, որ խախտում է սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջը, որը խորհուրդ է տրվում նաև իր տարիքի մարդկանց (Բոլսոնարուն մարտի 21-ին դարձել է 65 տարեկան)։

Կորոնավիրուով վարակվելու առաջին դեպքը Բրազիլիայում հաստատվել է փետրվարի 26-ին Սան-Պաուլուում։ Ներկա դրությամբ երկրում արձանագրվել է վարակման ավելի քան 38,6 հազար դեպք, մահվան դեպքերը 2,5 հազար են։ Առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ շաբաթվա ընթացքում մահերի թիվը կրկնապատկվել է։ Գերատեսչությունը հույս ունի, որ իրավիճակը կկայունանա հունիսին, իսկ օգոստոսին կսկսվի վարակվածության դինամիկայի աստիճանական նվազում, սեպտեմբերին ակնկալվում է իջեցում։

Փոխանցում է tass.ru-ն։