20.04.2020 20:10

ՌՆԳ-ն առաջարկում է նպաստների հարցով միգրանտներին հավասարեցնել ռուսաստանցիներին

ՌՆԳ-ն առաջարկում է նպաստների հարցով միգրանտներին հավասարեցնել ռուսաստանցիներին

Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության (ՌՆԳ) գլխավոր տնօրեն Սվետլանա Չուպշևան նամակով դիմել է Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինին՝ առաջարկելով համալիր միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի պայմաններում աջակցելու աշխատանքի և զբաղվածության շուկային։ Մասնավորապես՝ առաջարկվում է աշխատանքի տեղավորված միգրանտներին հավասարեցնել ՌԴ քաղաքացիներին՝ գործազրկության նպաստ ստանալու համար, ասվում է նամակում։

Նշվում է, որ համանման միջոց է կիրառվում Պորտուգալիայում․ կորոնավիրուսի և դրա հետևանքների դեմ պայքարի ժամանակաշրջանում 580 հազար միգրանտներ հավասարեցվել են երկրի քաղաքացիներին։

Մարտ ամսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարեց գործազրկության նպաստը բարձրացնել մինչև աշխատանքի վարձատրության նվազագույն չափը, այսինքն՝ մինչև 12 130 ռուբլի։ Այն քաղաքացիները, ովքեր աշխատանքը կորցրել են մարտի 1-ից հետո և դիմել են զբաղվածության ծառայությանը, ապրիլ-հունիս ամիսներին գործազրկության նպաստ կստանան առավելագույն չափով։

Փոխանցում է tass.ru-ն։